Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային ունեն երկու կարևոր մեսիջ. նախ' Մոսկվային ի ցույց դնելու, որ ԱՄՆ-ն իր որոշումներում հաշվի չի նստում Ռուսաստանի հետ։ Սա, ի դեպ, շատ վտանգավոր երևույթ է այն առումով, որ միջազգային հարաբերություններում շարունակում է օրակարգային մնալ զսպող մեխանիզմների բացակայության հարցը' իր բոլոր հետագա հնարավոր հետևանքներով հանդերձ. Եվ երկրորդ' հարվածելով Սիրիային' Վաշինգտոնը հարցի ռազմական, ռազմաքաղաքական տեսանկյունից, ձգտում է թուլացնել հատկապես Իրանի դիրքերը Սիրիայում և տարածաշրջանում.
Այս ամենի արդյունքում լրիվ շահեկան դիրքում հայտնվեցին Իսրայելն ու Թուրքիան. Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա, կմեծանա Արևմուտքի կողմից Մոսկվայի միջազգային մեկուսացման հնարավորության դաշտը.