Ադրբեջանը Եվրոխորհրդարանի պատգամավորներին՝ Էլենի Թեոխարուսին, Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շետինային,
Արցախի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեու համար միջազգային հետախուզում էր հայտարարել, բայց ինչպես պարզվեց, «Ինտերպոլը» նախ չէր գրանցել նրանց դիմումը, իսկ երեկ Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմին հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր՝ իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները:, այնուհետև ավելացրել է .«Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է»:
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ադրբեջանական քարոզչամեքենայի անհեռատես քայլեն իրենց իսկ դեմ աշխատեցին ու միջազգային հանրության մոտ ծիծաղի ու զայրութի առարկա դարձան: Նրանց քայլերի հետևանքով, Արցախի ընտրություններն էլ ավելի մեծ կարևորություն և արձագանք ստացան:
Երկորդ պարտությունը, նրանց համար ըստ ամենայնի այդքան էլ ցավալի չէ, որովհետև ընդամենը զինվորներ են զոհվել, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանական էլիտան իր զինվորներին չի հարգում, սրա մասին են խոսում նաև վերջին դեպքերը: Ադրբեջանական կողմը դիվերսոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, որի արդյունքում նրանք ունեցան 6 զոհ, դիակները մի քան օր մնում էին նեյտրալ գոտում,իսկ նրանք ստում էին իրենց ժողովրդին:
Սովորույթի համաձայն Ադրբեջանցիները հայտարարում էին, որ Հայկական կողմն է նախահարձակ եղել, բայց տարածված տեսանյութերից հետո,որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանցիներն են նախահարձակ լինում, ադրբեջանական հասարակությունը սկել է մեղադրել իր էլիտային խաբեության մեջ: Ալիևի դիրքերը երերում են, անգամ Մեհրիբան Խանումի փոխննախագահ լինելու պայմաններում:
Էդգար Խաչատրյան