Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երկու խայտառակություն մեկ օրում. սա արդեն շատ է

Դեկտեմբերի 3-ին լրատվական դաշտը և սոցցանցերը ակտիվ քննարկում էին ՄԱԷ-ից ժամանած գործարարների նկատմամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անվայելուչ վարքագիծը և ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի անդաստիարակ պահվածքը երիտասարդ դաշնակցականների նկատմամբ և դրա հետևանքները… Սարսափելի ամոթ զգացի, երբ դիտեցի արաբ գործարարների պարզաբանումը, թե ինչ վերաբերմունքի են արժանացել վերջիններս Երևանի քաղաքապետարանում… Մեկնաբանություններն ավելորդ են… Պարոն Մարությանի բացատրություններին չեմ հավատում… Լավ կլինի նաև, որ այսուհետ քաղաքապետի մամլո խոսնակը, ով երևի այս կյանքում միայն մի բան է լավ անում՝ խնչում է, այսուհետ երկար մտածի մինչ ինչ-որ բան պարզաբանելը… Ամոթ է… Հիմա էլ ասելու են, որ արաբները ստում են և զրպարտում են ալամ աշխարհի ամենալավ քաղաքապետին կամ էլ իրենց սիրած ոճով վերջիններիս անվանելու են հակահեղափոխականներ կամ պիցցայակերներ… Ուրիշ բանի ունակ չեն և չեն էլ փորձում փոխվել… Առիթից օգտվելով, որ ավագանու ընտրություններին պարզ մեծամասնություն են ստացել ավելի են լկտիացել և ցինիկացել… Ու այսպիսի սկանդալներից հետո որևէ մեկը սպասում է, որ նորմալ ներդրողները Հայաստանում գումարներ են ներդնելու… Երբե՛ք… Գործարարները չեն սիրում թատրոնի վերածված երկրներում ներդրումներ անել, որտեղ պաշտոնյաները անդաստիարակ ու անմակարդակ են, իսկ երկրի ղեկավարն էլ նյարդային պոռթկումների ժամանակ սպառնում է բոլորին պատին ծեփել և ասֆալտին փռել… Ներդրողը մեծ հաճույքով իր գումարը կներդնի ոչ ժողովրդավար Բելառուսում և Ղազախստանում, բայց ոչ ամենաթողության ճիրաններում և թայֆաբազության բաստիոն Հայաստանում… Խայտառակություն էր նաև ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցածը, որի մեղավորը սուպերնախարար Արայիկ Հարությունյանն է, ով պարտավոր էր ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած երիտդաշնակցականներին… Պարոն Հարությունյանը մոռանում է, որ նա պետական պաշտոնյա է և պարտավոր է բոլորին լսել և պատասխանել վերջիններիս հարցադրումներին… Պատեհ-անպատեհ սիրում են իշխանության ներկայացուցիչները ժողովրդի անունից հանդես գալ, բայց արհամարհում են այդ նույն ժողովրդի մի մասին, քանի որ նրանց կարծիքը հակասում է իշխանությունների ծրագրերին… Այո՛, պարոն Արայիկ Հարությունյանը կարող է հատուկ աուդիենցիա կազմակերպել Կարաբինայի համար, բայց խաբել Շիրակի պետհամալսարանի կոլեկտիվին և չգալ վերջինիս հետ հանդիպման, չընդունել երիտդաշնակցականներին, անմակարդակ և ցինիկ պահվածք ցույց տալ ճանաչված գիտնականների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ…
Հատուկ ուշադրության է արժանի արայիկապաշտպան ոստիկանության պահվածքը… Նախ շատ զարմանալի էր, ԿԳՄՍՆ-ի դիմացի ցույցը ցրող ոստիկանների թիվը գրեթե կրկնապատիկ էր, քան ցուցարարներինը… Դե որոշ ոստիկանների պահվածքի մասին և կանանց վրա, բառի բուն իմաստով, ելնելու մասին չեմ էլ խոսի… Այդ դեպքերն ապացուցեցին, որ ոստիկանը ոչ թե մերն է,այլ Փաշինյանինն ու «ՔՊ»-ինն է…
Հ.Գ. Ժամանակին, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն խիստ քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, ով իրեն շրջապատել էր որոշ թիմակից-բեսպրեդելշչիկներով և ստեղծել դրանց համար անպատժելիության մթնոլորտ… Պարոն Փաշինյանի օրոք ոչինչ գրեթե չի փոխվել. անպատժելի դիլետանտ նախարարներ և մարդ ծեծող մարզպետներ…
Համոզված եմ, արաբ գործարարների բացահայտումից հետո Հայաստանում ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլև սպասենք կապիտալի փախուստին…»: