ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի տնտեսական ակտիվությունը աճել է 4.7 տոկոսով:
Ուսումնասիրելով տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշները, պարզ է դառնում, որ տարեսկզբին
9.9 տոկոսով աճել է արդյունաբերությունը, 2.5 տոկոսով գյուղատնտեսությունը և 2.1 տոկոսով շինարարությունը:
Դրական միտում կա նաև ծառայության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, որտեղ որ արձանագրվել է համապատասխանաբար 9.8 և 7 տոկոսանոց աճ:
Լավագույն ցուցանիշը գրանցել է արտահանման ոլորտը, որտեղ աճը կազմել 23.6 տոկոս:
Ընդանուր պատկերը լրացրել է սպառողական գների 1,1 տոկոսանոց անկումը:
Մարինա Ներսեսյան