Տարեսկզբին Հայաստանի արտահանման վիճակը այդքան էլ բարվոք չէր:
Դեպի ՌԴ արտահանումը ՀՀ-ից կրճատվեց գրեթե 30 տոկոսով: Իհարկե դա ուներ իր օբյեկտիվ պատճառները, ի դեմս ռուսական արժույթի արժեզրկման և հասարակության գնողունակության անկման: Այնուամենայնիվ արտահանման նվազումը սկսեց լրջորեն անհանգստացնել գործադիր մարմնին:

 


Ձեռնարկված քայլերի արդյունքում, հնարավոր եղավ ելքեր գտնել դեպի այլ շուկաներ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արտահանման ծավալները բերել նախորդ տարվա մակարդակին:
Մասնավորապես՝ լուրջ աճ գրանցվեց Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Արտահանումը գերազանցեց 34 մլն դոլարը՝ ավելանալով գրեթե 3 անգամ։

 


Հայկական ապրանքների արտահանումը Ճապոնիա իր ծավալներով մոտ
30 անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Չինական շուկայում ևս մենք գրանցեցինք աճ, այս անգամ 10 տոկոսի չափով:
Ինչ վերաբերում է Իրաքի հետ տնտեսական հարաբերություններին, ապա այս տարի դրանք ևս ունեցան առաջընթաց: Մասնավորապես արտահանումը Իրաք ավելացավ 64 տոկոսով՝ գերազանցելով 102 մլն դոլարը։

 

 

Կարեն Մկոյան