Համաշխարհային քաղաքական իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողնում տարբեր երկների տնտեսությունների վրա: Որոշ դեպքերում դա արտահայտվում է արտահանման կամ ներմուծման կրճատմամբ:
Ւ ուրախություն Հայաստանի, այս տարի գյուղատնտեսական ոլորտը գերազանց ցուցանիշներ գրանցեց: Իհարկե եղանակային դրական պայմանները ունեն իրենց ազդեցությունը, սակայն պետության աջակցությունն ու ներդրումները նույնպես ոչ երկրորդական դեր խաղացին:


Գյուղատնտեսական բարիքներից պետք է առանձացնել խաղողը, որը սակայն իրացման հետ ունեցավ որոշակի խնդիրներ: Պատճառը ՝ ռուսական ռուբլու արժեզրկումն էր: Խնդրին լուծում տալու համար գործադիր մարմինը քայլեր է ձեռնարկում:


Այս տարի արտադրվել է ավելի քան 309 հազար տոննա խաղող: Դեռ տարեսկզբին գործադիր մարմինը արդեն սկսել էր գործարանների ղեկավարների հետ քննարկումները ՝ սպասվելիք բերքը մթերելու հարցով:
Այդ ամենի արդյունքում վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվեց 216 հազար 800 տոննա խաղող՝ նախորդ տարվա 184 հազար տոննայի դիմաց: Այս տարի արդեն արտահանվել է 11 հազար տոննա խաղող: Կա նաև խաղողի մեծ պահեստավորված պաշար, և առաջիկայում էլ արտահանումը շարունակվելու է: Այս տարի Հայաստանից խաղողի արտահանման ծավալները նախնական կանխատեսումներով նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցեն 40 տոկոսով:

 

Տիգրանուհի Դավթյան