Անցնող տարին բերքառատ ստացվեց գյուղացու համար: Գյուղատնտեսական ոլորտը այս տարի արձանագրեց շատ լավ ցուցանիշներ, իսկ տնտեսական աճը գերազանցեց տաս տոկոսը;
Լուրջ առաջընթաց գրանցվեց պտուղ-բանջարեղենի արտահանման առումով: Ներկա դրությամբ, արդեն արտահանվել է 76 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց: Ընդանուր առմամբ արտահանման ծավալները ավելացել են 60 տոկոսով: Սպասվում էր, որ մինչև տարվա ավարտը այս ցուցանիշը դեռ կբարելավվի:
Բնականաբար արտահանման հիմնական շուկան ԵՏՄ անդամ երկներն են, և չնայած ռուսական տնտեսության ոչ բարվոք վիճակին, այնուամենայնիվ արտահանման ծավալների 84 տոկոսն բաժին է ընկել հենց այդ պետությանը:
Կարեն Մկոյան