Շախմատային փոքրիկ իշխանը ՝ ամերիկահայ 15-ամյա գրոսմաստեր Սամվել Սևյանն ,ով ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղերից է համարվում, մեծապես օգնել է մարտի 11-16-ը Դալլաում ընթացած ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերի հավաքականին 10տուրից բաղկացած ավանդական մրցամարտում՝ 2016 UTDallas versus USA Junior All Stars-ում 29,5: 20,5 հաշվով պարտության մատնելու Տեխասի համալսարանի շախմատի ընտրանուն:
Մրցակից թիմերի կազմերում ընդգրկված էին 5-ական շախմատիստ և յուրաքանչյուր տուրում պարտիաներն անցկացվում էին 5 խաղատախտակների վրա:
Պատանի աստղերի ընտրանու կազմում Սամվել Սևյանն ու նրան հասակակից գրոսմայստեր Ջեֆրի Քյսոնն (նա ստուգատեսում բոլոր 10 մասնակիցների մեջ ամենաբարձր անհատական ընթացիկ վարկանիշն ունի՝ 2609) անցկացրած 10 հանդիպումներում իրենց թիմին պարգևեցին 7-ական միավոր , որը անհատական ցուցանիշների մեջ լավագույն արդյունքն էր այս ստուգատեսում:
Սևյանի մյուս թիմակիցներն իրենց ակտիվում գրանցեցին համապատասխանաբար ՝ 17-ամյա գրոսմայստեր Կայդեն Տրոֆը ՝ 6,5 , 18-ամյա միջազգային վարպետ Ռույֆեն Լին ՝6,և 16-ամյա միջազգային վարպետ Ակշատ Չանդրան՝ 3 միավոր:
Տեխասի համալասրանի շախմատի հավաքականի ընդգրկված 5 գրոսմայստերները այսպիսի արդյունքներ գրանցեցին մրցամարտում ՝ 20-ամյա բոսնիացի Դենիս Կադրիչն և Դանի Ռազնիկով՝ 4,5 –ական միավոր, 22-ամյա իսրայելցի Գիլ Պոպիլսկին ու 20-ամյա սերբ Ալեքսանդր Ինջիչը՝ 4-ական ,և 25-ամյա հունգարացի Դավիթ Բերկեշը ՝ 3,5միավոր:
Աամվելը 2 շրջանով ընթացած մրցապայքարում անհատական հաշվարկով 5 հաղթանակ տարավ ( հակառակորդի թիմի բոլոր 5անդամների նկատմամբ), 4ոչ-ոքի խաղաց ,ու միակ պարտությունը 9-րդ տուրում կրեց իսրայելցի 22 –ամյա գրոսմայստեր Դանի Ռազնիկովից: Սևյանի հրաշալի ելույթի վկայությունն է նաև այն, որ նա 13 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Պատրաստեց ՝ Արամ ՈՒգուջյանը: