...Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչեւ նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երեւում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արեւ: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:
Բայց եթե դա որեւէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջաչպես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանը մոլորակի վրա սարսափելի վնասակար սերմեր...Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջին վարակված է նրանով: Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանցից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակը կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն...
ԷՔԶՅՈՒՊԵՐԻ Փոքրիկ իշխանը