Հոլանդիայում շարունակվում է արդեն 78-րդ անգամ կազմակերպված Վեյք Անն Զեեի շախմատի հռչակավոր Tata Steel Chess Tournament փառատոնն ,որի Tata Steel Challengers մրցաշարի 14 մասնակիցների թվում է շախմատի փոքրիկ իշխանը ՝ ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ համարվող 15-ամյա հայազգի գրոսմայստեր Սամվել Սևյանը:

 


Երեկ ստւագտեսում կայացած 10-րդ տուրում պատանի հայ շախմատային հրաշամանուկը հերթական անգամ բոլորիս՝ համայն հայությանն ու առաջին հերթին հայ շախմատասերներին հպարտանալու առիթ տվեց: Նա սև խաղաքարերով հնարամիտ ու վստահ խաղով պարտության մատնեց մինչև 20 տարեկանների 2015 թ աշխարհի չեմպիոն, 18-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Անտիպովին: Սա փոքրիկ իշխանի մրցաշարում տոնած անընդմեջ՝ 3 –րդ, իսկ ընդհանուր՝ 5-րդ հաղթանակն էր: Նկատենք , որ մինչ այս պատանի հայ շախմատային հրաշամանուկին չէին կարողացել դիմակայել նաև 2015թ Վրաստանի չեմպիոնուհի Նինո Բացիաշվիլին, Չինաստանի կրկնակի չեմպիոնուհի Վենյուն Յուն, Հոլանդիայի կրկնակի չեմպիոնուհի Աննե Հաաստն ու ադրբեջանցի 20–ամյա գրոսմայստեր Նիջաթ Աբասովը:
10տուրից հետո 7,5 միովորվ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Ադհիբան Բասկարան: Նրան վաստակած 7 և 6,5 միավորով հաջորդում են ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևն ու ադրբեջանցի Էլթաջ Սաֆարլին:

 


Սևյանն ու մրցաշարի հայտնություն դարձած 16-ամյա հոլանդացի միջազգային վարպետ Յորդեն Վան Ֆորեստն իրենց ակտիվում 6-ական միավոր են գրանցել ու հիմա բաժանում են 4-5-րդ տեղերը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է :
Վաղը՝ հունվարի 29-ին տեղի ունենալիք 11-րդ տուրում փոքրիկ իշխանը սպիտակներով մրցելու է ստուգատեսի ֆավորիտներից մեկի' ռուսաստանցի հայտնի գրոսմայստեր , 46-ամյա Ալեքսեյ Դրեևի հետ: Վերջինս ՌԴ-ի ընտրանու կազմում 3 անգամ (1992թ, 1994թ, 1996թ) դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, իսկ 2անգամ էլ աշխարհի թիմային չեմպիոն(1997թ, 2005թ), ու նաև արագ շախմատի 2012թ Եվրոպայի չեմպիոնն է:

 


Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Շրջանաձև մրցակարգով ընթացող այս ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 31-ին՝ 13-րդ տուրի ավարտից հետո:
Հիշեցնենք ,որ Tata Steel Challengers մրցաշարում մրցանակային են 1-7-րդ տեղերը: Հնղթողին բաժին է հասնելու 2հազար, 2-րդ տեղը գրավողին ՝1250, 3-ին՝750,4-րդին՝ 500, 5-րդին՝ 400, 6-րդօին՝ 300, իսկ 7-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստին ՝ 200եվրո պարգևվճար: Բացի այս մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նաև 2017թ մասնակցելու փառատոնի գլխավոր ՝ Tata Steel Masters մրցաշարին:


Արամ Ուգուջյան