Մոսկվայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդրերի մրցաշարի 3-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ,ով մեծ ջանքեր է գործադրում այս ստուգատեսում հաղթելու և նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ մրցամարտում վիճակարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը ,երեկ սև խաղաքարերով փառահեղ հաղթանակ տարավ աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ :

 

Հայ շախմատիստն իր ակտիվում գրանցած 2 միավորով հավասարվեց առաջատարիներին՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվաթան Անանդին ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:Լևոնն այժմ նրանց հետ բաժանում է1-3-րդ տեղերը: Իր իսկ խոստավանությամբ , սովորաբար մրցաշարերում դժվարությամբ մեկնարկող Արոնյանը ,բարեբախտաբար արդեն մտել է հունի մեջ ու օգտվելով մրցակցի վրիպումներից հնարամիտ խաղով 50-րդ քայլում ստիպեց ահեղ հակառակորդին անձնատուր լինել:Հայ գրոսմայստերն այս պարտիայում ընտրել էր սկզբնախաղի մի տարբերակ ,որը հանդիպել էր 1987թ Սեվիլիայում ընթացած աշխարհի չեմպիոնի կոչման Կասպարով- Կարպով համաշխարհային շախմատը ցնցած հռչակավոր մրցամարտի ժամանակ: Ապա Արոնյանը նախընտրեց շարունակել 2015թ Սենթ Լուիսում (ԱՄՆ) ընթացած գերմրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Անանդի հետ իր խաղացած պարտիայի տարբերակով: Եվ հանդիպման միջնամասում ստանալով բացահայտ առավելություն, հայ շախմատիստը գործը հասցրեց բաղձալի հանգուցալուծման , տանելով մրցաշարում իր առաջին հաղթանակ:Այն անկասկած վստահություն կհաղորդի նրան:

 


Լևոնի համար կարևոր ու սկզբունքային այս հաղթանակն ,որը դասական շախմատում Տոպալովի նկատմանբ տոնած նրա արդեն թվով 12-րդ հաղթանակն էր, կրկնակի արժեքավոր էր ,քանի որ հնարավորություն տվեց հայկական շխմատի առաջատարին իր անհատական ընթացիկ վարկանիշը բարձացնել 4,9 կետով ու համաշխարհային դասակարգման ընթացիկ ցուցակում 7-րդ տեղից 2 աստիճանով առաջադիմելով բարձրանալ 5–րդ հորիզոնական:
Այսօր ստուգատեսի մասնակիցները հանգստանում են , իսկ վաղը՝ մարտի 15-ին Մոսկվայի կենտրոնական հեռագրատան սրահում Երևանի ժամանակով ժամը 16-ին կրկին գործի կդրվեն շախմատային ժամացույցներն ու կսկսվեն 4-րդ տուրի հանդիպումները:
Այս տուրում Արոնյանը սևերով մրցելու է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Տուրի մյուս պարտիաներում հանդիպելու են ՝ հետևյալ զույգերը՝ Կարունա –Տոպալով, Կարյակին- Անանդ, Նակամուրա- Գրիի:

 

Արամ Ուգուջյան