Քիչ առաջ Բաթումում 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցույամբ ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլի մրցաշարում ավարտվեցին 7-րդ տուրի հանդիպումները:
Կանանց ՀՀ ազգային հավաքականի առաջատար ,ՀՀ 6-ակի չեմպիոնուհի, կանանց շախմատի 2011թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ,37-ամյա գրոսմայստեր Էլինա Դաիելյանը 2445 սպիտակներով շատ ակտիվ անցկացրեց հանդիպումը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում ներկայումս 4-րդ վարկանիշն ունեցող աշխարհի նախկին չեմպիոնուհի ,23-ամյա ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ խաղացած պարտիան: Էլինայի անցողիկ զինվորը մեկը հասավ d7 դիրքն ու թագուհի վերածվելու սպառնալիքի ներքո 65-րդ քայլում ստիպվեց աշխարհի նախկին չեմպիոնուհուն անձանտուր լինել:


Սա Դանիեյանի ստուգատեսում տոնած 2-րդ հաղթանակն էր ,որի շնորհիվ նա որոշ չափով շտկեց իր գործերը: Այժմ իր ակտվում գրանցած 3 միավորով Էլինան 8-9-րդ տեղերն է կիսում ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ:
7-րդ տուրի 6 հանդիպումներից 5 –ը արդյունավետ ելք ունեցան ու միայն Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյան –Ալեքսամդրա Կոստենյուկ պարտիայում կողմերը ռիսկի չդիմելով, որոշեցին արդեն 15-րդ քայլում գրոսմայստերական ոչ-ոքի խաղալ : Սա ձեռնատու էր առաջատարների խմբում գտնվողթե աշխարհի նախկին չեմպիոնուհի ,ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին ,և թե հայ անվանի շախմատիստուհի, կանանց 2001թ Եվրոպայի չեմպիոնուհի , Ֆրանսիայի 6-ակի չեմպիոնուհի ԷլմիրաՍկրիպչենկո- Աղաբաբյանի համար :

 


Նրանք հիմա վաստակած 4-ական միավորով ուկրաինուհի Աննա Մուզիչուկի հետ բաժանում են 4-6-րդ տեղերն ու 1-3-րդ տեղերը կիսող վրացուհի Նանա Ձագնիձեից, չինուհի Քսյու ժաոյից ու ռուսաստանցի Վալետինա Գունինայից ետ են մնում միայն կես միավորով:
Վաղը՝ապրիլի 28-ին 8-րդ տուրում Դանիլեյանը սևերով մրցելու է Ձագնիձեի , իսկ Սկրիպչենկո –Աղաբաբյանն էլ ՝ սպիտակներով Գունինայի հետ: 
Շրջանաձև մրցակարգով ընթանցող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին ՝ եզրափակիչ ՝ 11-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո: Ապրիլի 29-ին ստուգատեսում հանգստյան օր է նախատեսնված: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է ,որից անմասն չի մնա և ոչ մի մասնակից: 1-ին տեղը գրավողը կստանա 10 հազար եվրո պարգևաճար և հաշվարկային ՝120 միավոր : Համապատասխանաբար վերջին՝ 12-րդ տեղը զբաղեցնողին բաժին կհասնի 2500եվրո խրախուսական մրցանակ ու հաշվարկային 10 միավոր: 

 


Պատրաստեց Արամ Ուգուջյանը: