Հոլանդիայում շարունակվում է արդեն 78-րդ անգամ կազմակերպված Վեյք Անն Զեեի շախմատի հռչակավոր Tata Steel Chess Tournament փառատոնն ,որի Tata Steel Challengers մրցաշարի 14 մասնակիցների թվում է շախմատի փոքրիկ իշխանը ՝ ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ համարվող 15-ամյա հայազգի գրոսմայստեր Սամվել Սևյանը:
Քանի որ փառատոնի գլխավոր մրցաշարին՝ Tata Steel Masters-ին այս անգամ չի մասնակցում այդ տուգատեսի քառակի հաղթող, ՀՀ շախմատի առաջատար Լևոն Արոնյանն , ով իր ողջ ուշադրոթյունն այժմ կենտրոնացրել է մարտին Մոսկվայում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարի նախապատրաստությանը, հայ շախմատասերների ողջ ուշադրությունն այս անգամ բևեռվել է շախմատային հրաշամանուկ հայ մանչուկի մրցելույթին:
Իսկ նա լիովին արդարացնում է սպասելիքները: Մեկօրյա հանգստից հետո, երեկ կայացավ 9-րդ տուրն, որտեղ Սևյանը հերթական հադթանակը տոնեց ստուգատեսին մասնակցող հերթական գեղեցիկ սեռի ներկայացուցչի նկատմամբ:

 


Այս տուրում սպիտակ խաղաքարերով հանդես եկավծ հայազգի պատանի շախմատային աստղին այս անգամ էլ չկարողացավ դիմակայել կանանց շախմատի 2014թ և 2015թ Հոլանդիայի չեմպիոնյուհի , 22-ամյա գրոսմայստեր Աննե Հաաստը: Վերջինս 37-րդ քայլում մատային սպառնալիքի ներքո անձնատուր եղավ:
Սա մրցաշարում Սամվելի տարած արդեն 4-րդ հաղթանակն էր ,ընդ որում դրանցից 3-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Մինչ այդ 3-րդ տուրում Սամվելը պարտությանն էր մատնել նաև 2015թ Վրաստանի չեմպիոնուհի , նույն տարվա կանանց Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնուհի , 29-ամյա գրոսմայստեր Նինո Բացիաշվիլուն, իսկ 8-րդ տուրում էլ ՝ աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկին ՝ ներկայումս ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման ցուցակում 5-րդ վարկանիշն(2548) ունեցող , կանանց Չինաստանի կրկնակի(2010թ և 2014թ) չեմպիոնուհի , 24-ամյա Վեկյուն Յուին:
Եվ վերջապես իր 4-րդ հաղթանակը ստուգատեսում Սևյանը տոնել է 5-րդ տուրում ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովի նկատմամբ:

 


9տուրից հետո 6,5-ական միավորով 1-2-րդ տեղերը կիսում են հնդիկ գրոսմայստեր Ադհիբան Բասկարան և ադրբեջանցի գրոսմայստեր Էլթաջ Սաֆարլին: Ի դեպ, այս տուրում 1-ին պարտությունը կրեց մինչև այդ անպարտելի Բասկարան , ով սպիտակներով զիջեց հոլանդացի 16-ամյա միջազգային վարպետ Յորդեն Վան Ֆորեստին:
6միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցնում ռուսաստանի 46-ամյա գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևը:
Շախմատային հայազգի փոքրիկ իշխանը ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Անտիպովի , հոլանդացի Յորդեն Վան Ֆորեստի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը:
Սամվել Սևյանն այսօր հերթական ՝ 10-րդ տուրում սևերով մրցելու է մինչև 20 տարեկանների 2015թ աշխարհի չեմպիոն,ռուսաստանցի 18-ամյա գրոսմայստեր Միխաիլ Անտիպովի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: Նկատնեք ,որ հունվարի 28-ին ստուգատեսում ևս մեկ հանգստյան օր է նախատեսնված: Շրջանաձև մրցակարգով ընթացող այս ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 31-ին ՝13-րդ տուրի ավարտից հետո:

 


Հիշեցնեք ,որ Tata Steel Challengers մրցաշարում մրցանակային են 1-7-րդ տեղերը: Հնղթողին բաժին է հասնելու 2հազար, 2-րդ տեղը գրավողին ՝1250, 3-ին՝750,4-րդին՝ 500, 5-րդին՝ 400, 6-րդին՝ 300, իսկ 7-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստին ՝ 200եվրո պարգևավճար: Բացի այս մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նաև 2017թ մասնակցելու փառատոնի գլխավոր ՝ Tata Steel Masters մրցաշարին:


Արամ Ուգուջյան