Ֆրանսիայում հեղափոխական խառնաշփոթ իրավիճակ էր, ծանր ժամանակներ էին, Փարիզը սով էր ապրում: Թղթադրամի անընդհատ տեղի ունեցող արժեզրկումը հանգեցրել էր մթերային ապրանքների գների արագ բարձրացմանը: Գյուղացիները չէին ուզում հացահատիկը թղթադրամով վաճառել, որն այդ ժամանակ բացարձակ գին չուներ: Մթերքների առաքումը Փարիզ բնականաբար խիստ կրճատվել էր: Սովի ու դժգոհության պայմաններում հասարակական կարգ պահպանելը հեշտ գործ չէր: Հետագայում, Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում իր գրառումներում վերհիշում է այդ օրերը, թե ինչպես մի անգամ փողոցներից մեկում հուզված կանանց մի մեծ ամբոխ կանգնեցրել էր իրեն և իր շտաբի սպաներին:

 

<> գոռալով, նրանք շրջապատել էին սպաներին: Կանանցից մեկը, <>, կատաղած, զայրացած խոսքերով դիմում է ներկաներին. <>:
Բոնապարտը գլուխը չի կորցնում և իրեն բնորոշ սառնասրտությամբ ու դիպուկությամբ պատասխանում է. <>: Ամբոխը ծիծաղից պոռթկում է և սպաներին հանգիստ թողնում հեռանում:

 


Իսկ այդ ժամանակ Նապոլեոնը նիհար էր, վտիտ, գունատ և ոչ բարձրահասակ….
Ինչ եմ ուզում ասել՝ միշտ մեղադրելուց, քննադատելուց, հայհոյելուց, անիծելուց առաջ հիշեք ձեր անցյալը, ձեր գործունեությունը, արարքները, վարքագիծը և նոր դատապարտեք, դատափետեք ուրիշներին: Փորձեք մտովի հիշել դուք ունե՞ք արդյոք դրա բարոյական իրավունքը…

 

Ռոբերտ Մելքոնյան