Հարգելի՛ ընդդիմադիրներ, Նիկոլին քֆրտելուց առաջ մի հատ հայելու մեջ նայեք: Արդեն եսիմ քանիերրորդ օրնա, որ ընդդիմադիրաայլընտրանքային մամուլը բան ու գործ թողած տռասսա հանում Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, իմ համար զարմանալի չի ընդդիմադիրների այս կեցվածքը, քանի որ իրանց մոտ հետևյալ գաղափարախոսություննա. «Ով մեր հետ չի, Սերժի հետա», բայց էտ մեկը դուք Նիկոլի մասին Չպիտի ասեիք:


Բացատրեմ ինչի՞


Նախ ողջ հայության համար Նիկոլը իր ելույթներով ու արարքներով ավելի ընդդիմադիր կեցվածք ունի, քան դուք բոլորդ միասին վերցրած:


ԱԺ օրենքներ ընդունելիս, երբ ձեզ ձեռ տված օրենքին դուք էլ եք կողմ քվեարկել, Նիկոլը էլի իրանը ասելա:


ԱԺ-ում, երբ երկկուսակցական Զուրաբյանը նստած ձեր շահերն էր պաշտպանում, մոռանալով, որ ինքը թունդ ընդդիմադիրա, Նիկոլը էլի իրա ընդդիմադիր կեցվածքով սաղին տրորում էր:


Բոլորով նստեք ու նայեք Նիկոլի բոլոր ելույթները ու գոնե հասկացեք՝ ինչա կոչվում ընդդիմադիրի ելույթ, և ընդհանրապես, ինչ ա նշանակում ելույթ:


Նիկոլի բոլոր ելույթների մեջ ասելիք ու կոնկրետ պահանջ կա, ի տարբերություն ձեր բոլորի միասին վերցրած:


Ու սենց լիքը կարամ շարունակեմ:


Ու վերջում ավելացնեմ. «Եթե ես Անկախությունս կորցնեմ ու գնամ ընդդիմադիր դաշտ, հաստատ իմացեք ձեր ու Նիկոլի միջև, եթե ինձ ընտրության առաջ դնեն, ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ԿԸՏՆՏՐԵՄ: Իրան ավելի շատ եմ հավատում ու վստահում, քան սաղիդ միասին վերցրած»:

 

 

 
Անկախ Հայաստան