Պաշտպանության նախարարությունը օգնել է քաղցկեղով հիվանդ մի նախկին զինծառայողի,որ հոգա հետագա քիմիաթերապիայի ծախսերը: Ինչ խոսք գովելի է,բայց շատերի մոտ հարց առաջացավ.իսկ ինչու մյուսներին էլ չեն օգնում,ովքեր ևս օգնության կարիք ունեն?: Կան մարդիկ,որ երկար ժամանակ նամակներով դիմում են ՊՆ Սեյրան Օհանյանին և օգնության հնարավորություն չի լինում: Ակամայից մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում,որ նախարարը,կողմնակալ և աչառու մոտեցում է ցուցաբերում.օգնում է ընտրովի: Եղան նաև ավելի զազրելի արձագանքներ, որը պատիվ չի բերում ոչ մեկին: Հասկանալով օգնության կարիք ունեցողների ցավը և հիասթափությունը,թույլ տվեք նրանց հետ չհամաձայնել: ՊՆ-ն ունի սահմանափակ հնարավորություններ և օգնում է միայն այն կարիքավորներին,որոնց ծախսերը հնարավոր է հոգալ և կարճ ժամանակահատվածում այդ օգնությունը կտա արդյունք: Առաջարկում եմ,իրար քննադատելու,իրար մեղադրելու և արդարանալու փոխարեն օգնենք ՊՆ-ին և այդ կարիքավոր մարդկանց: Եկեք չթշնամանանք իրար հետ.հեշտ է մեղադրել ՊՆ-ին,կամ ասել ինչու են օգնություն չստացած մարդիկ իրենց լքված զգում: Քննադատելու տեղը եկեք առաջարկենք ,որ ՊՆ-ն ֆոնդ ստեղծի,և ամեն մեկս թեկուզ ամսեկան 1000 դրամ փոխանցենք այդ ֆոնդին: Որ այդ ֆոնդին ներգրավված լինի նաև սփյուռքը: Այսպիսով ամսեկան մի կարիքավոր զինվորականի կօգնենք,իսկ այդ 1000 դրամը ոչ ոքի չի աղքատացնի: Իսկ ՊՆ Սեյրան Օհանյանի նման ազնիվ մարդուն քննադատելուց առաջ մտածենք թե ում ենք քննադատում:

 

 


Տիգրան Մկրտչյան