«Россия сегодня» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մի քանի օր առաջ զայրացրել էր հայերին, քանի որ բավական ջերմ էր արտահայտվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, Ադրբեջանի, այդ երկրի մայրաքաղաքի, այնտեղ իր և կնոջ այցելության, ջերմ, նույնիսկ ամենաջերմ զգացմունքների ու տպավորությունների մասին:


Ես իհարկե տեսականորեն պատկերացնում եմ այդ ամենաջերմ զգացմունքների պատճառը: Բայց զարմանում եմ, որ դուք զարմանում ու զայրանում եք…


Ուղղակի հիշեք թե մենք' հայերս, ինչպիսի «ջերմությամբ» ընդունեցինք Կիսելյովին, ինչպիսի ջերմեռանդությամբ «անդամահատեցինք», դատափետեցինք ու փետրահան արած ճանապարհեցինք…Էլ քաչալ շուն, էլ գող փիսո…


Այնպես որ մի զարմացեք, թուրքերը լավ դիվանագետ են, գիտեն կարևոր անձանց մոտ ջերմ զգացմունքներ թողնել և չկրկնել իրենց թշնամիների սխալները…Շատ ջերմ, ամենաջերմ զգացումները առաջացնել…Նույնիսկ Կիսելյովի կնոջ' Մաշայի մոտ…


Սովորե′ք, հերիք է ամեն մի դեպքով արագ ոգևորվեք, ճոռոմ-ճոռոմ խոսաք, դասեր տաք բոլորին, գիտունիկ-գիտունիկ խաղաք, բոլորին վանեք ձեզանից ու փսկեք ծակ փուչիկի նման…


Հա′, քիչ էր մնում մոռանայի, Պերմյակովից ի՞նչ կա…

 

 

Ռոբերտ Մելքոնյան