Երեկ ՝փետրվարի 1-ին ,ինչպես ամեն երկուշաբթի պրոֆեսիանոնալ թենսիստուհւների համշխարհային ընկերակաությունը ՝ WTA-ն հրապարկել է աշխարհի ուժեղագույն թենսիստուհիների դասակարգման ցուցակը:Համապատասխանաբար Մելբուռնում ՝ Ավստրալիայի բաց առաջնությունում և Անթալիայում (Թուրքիա) ընթացած միջազգային մրցաշարերում հաջող մրցելույթներ ունեցած հայազգի երկու թենիսիստուհիները ՝ 21-ամյա Մարգարիտա Գասպարյանն ,ու 22-ամյա Անի Ամիրաղյանը վերստին առաջադիմել են երեկ հրապարկված նոր ցուցակում:
Այսպես, կանանց ՌԴ-ի հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանն ,ով Մելբուռնում մենախաղի մրցաշարում 3վստահ ու տպավորիչ հաղթանակ տոնելուց հետո միայն քառորդ եզրափակչում զիջեց հռչակավոր թենիստուհի, աշխահի թիվ 1 ռակետ , 34-ամյա ամերիկուհի Սերենա Վիլյամսին այժմ նախորդ շաբաթ զբաղեցրած 58-րդ հորիզոնականից բարձրացել ու իր ակտիվւոմ գրացած 1181միավորով զբաղեցնում է արդեն 42-րդ հորիզոնականն, ու արդեն դասվում է աշխարհի 50լավագույն՝ ԹՈՓ թենիսիստուհիներից մեկը:
Նա զուգախաղում էլ 71-րդ հորիզոնականից բարձրացել և այժմ ունեցած 1217միավորով հանգրվանել է 63-րդ տեղում:
ՀՀ թիվ 1 ռակետ , ՀՀ բազմակի չեմպիոնուհի ԱնիԱմիրաղյանն էլ իրեն լավագույն կողմերով է դրսևորել անցած ամսվա վերջին Անթալիայում հունվարի 18-24-ն,և հունվարի 25-31-ն ընթացած 2միջազգային մրցաշարերի մենախաղի մրցումներում: Դրանցից առաջինում Անին պարտվեց քառորդ եզրափակչում և վաստակեց վարկանիշային 2 միավոր ,իսկ 2-րդ մրցաշարում հասավ եզրափակիչ ու միայն այստեղ զիջելով մրցակցին զբաղեցրեց պատվաբեր 2-րդ տեղն ու վարկանիշային 7 միավորի արժանացավ: Սակայն այս շաբաթդեռ հաշվի առնվել Անիի միայն վերևում հիշատակաված առաջին մրցաշարում վաստակած վարկանիշային 2 միավորը:Նա հիմա մենախաղի դասակարգման ցուցակում անցած շաբաթվա զբաղեցրած 735-րդ տեղից առաջադիմել ու իր ակտիվում գրանցած 25 միավորով ընթանում է արդեն 719-րդ տեղում: Նկատենք ,որ մյուս շաբաթ ,երբ հաշվի կառնվի նաև 2-րդ մրցաշարում Ամիրաղյանի վաստակած վարկանիշային 7 միավորն,ապա նա թռիչքային առաջադիմում կունենա և արդեն 643-րդ հորիզոնականը կզբաղեցնի:
Ինչ վերաբերվում է զուգախաղին ,ապա այստեղ էլ Անին նախորդ շաբաթվա 571-ի փոխարեն այս շաբաթ ունեցած 64 միավորով ընթանում է արդեն 569-րդ տեղում:
Հավելենք ,նաև որ այժմ Ամիրաղյանը մասնակցում է փետրվարի 1-7-ը Անթալիայում անցկացվող մեկ այլ միջազգային մրցաշարում ՝ GD TENNIS CUP WOMEN'S –ում և հաջող հանդես գալու դեպքում կկարողանա էլ ավելի բարելավել WTA-ի դասակարգման ցուցակի իր ցուցանիշները:
Արամ Ուգուջյան