Երեկ պրոֆեսիոնալ թենիստիստուհիների միջազգային ասոցիացիան ՝WTA-ն հրապարակել է դասակարգման վարկանիշային նոր ցուցակը , որում հաշվի են առավել անցած շաբաթվա ընթացքում աշխարհի առաջատար թենիստուհիների մրցելույթների արդյունքները:

 


Ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներով առանձնացող ու մրցաշարարից մրցաշարը առաջադիմող կանանց թենիսի ՌԴ-ի հավաքականի անդամ , 21-ամյա հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն անցած շաբաթ Մոսկվայում կազմակեպված Կրեմի գավաթի 26-րդ խաղարկության կանանց մենախաղում տարած արժեքավոր 2 հաղթանակների շնորհիվ վարկանիշային իր միավորների պաշարը 100 միավորով ավելացրելց: Նա այս շաբաթվա սկզբից 7 տեղով առաջադիմելով իր ակտիվում գրանցած 959 միավորով 66-ից բարձրացել է 59-րդ հորիզոնական:Դա առայժմ նրա կարիերայի ամենալավագույն արդյունքն է : Զուգախաղում Մարգարիտան 1002 միավորվո ընթանում է 75-րդ տեղում:
Հ այաստանի կանանց թենիսի թիվ 1 ռակետ , վերջին տարիների անփոփոխ կանանց ՀՀ չեմպիոնուհի, 22-ամյա Անի Ամիրաղյանը վարկանիշային 15 միավորով ընթանում է մենախաղի ցուցակի 838-րդ , իսկ զուգախաղի ցուցակում էլ ՝ 59 միավորով 584-րդ տեղը:

 


Նկատենք ,որ եթե ֆինասական միջոցներ գտնվեն ,ապա Ամիրաղյանի առաջիկա մրցելույթը հավանբար կլինի նոյեմբերի 2-8-ը Անթալիայում Թուրքիա անցկացվելիք 10հազար դոլար մրցանակային հիմնադրամով CORAL TRAVEL CUP WOMEN'S մրցաշարում: Համենայն դեպս ,նա այդ մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել:

 

Արամ Ուգուջյան