Քաթարի մայրաքաղաք Դոհայում փետրվարի 21-27-ը ընթանելու է կանանց թենիսի Qatar Total Open անվանումով միջազգային ներկայացուցչական մրցաշարն ,որն ունի աստղաբաշխական՝ 2 517 250 դոլար մրցանակային հիմնադրամ :
Բավական է ասել ,որ այս ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 518 500 դոլար պարգևավճար ու վարկանիշային՝ 900 միավոր :
Հեղինակավոր այս ստուգատեսի մասնակիցների է թվում հայազգի ճանաչված թենսիստուհի, ներկայում կանանց համաշխարհային ՝ WTA-ի մենախաղի դասկարգման աղյուսակում 41, իսկ զուգախաղի էլ ՝65-րդ հորիզոնականը զբաղեցնող , թենիսի կանանց ՌԴ-ի հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանը:
Այսօր արդեն կայացավ հիմնական ցանցի մրցաշարի վիճակահանությունն ու հայտի դարձան նաև Գասպարյանի առաջին մրցակիցները :

 

 


Մենախաղի 1-ին շրջանում ՝1/16-րդ փուլում Գասպարյանը ուժերն է չափելու ու 1/8-րդ փուլի ուղեգիրն է վիճարկելու WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 14 –րդ տեղը զբաղեցնող 23-ամյա չեխուհի Կարոլին Պլիշկովայի հետ մրցամարտում :
Այս մրցավեճի հաղթողը հաջորդ ՝2-րդ շրջանում ՝ 1/8-րդ փուլում մրցելու է Եկատերինա Մակարովա - Անդրեա Պետկովիչ զույգի հաղթողի հետ: Նկատենք ,որ ռուսաստանցի Մակարովան 27տաերկան է, ու WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում ներկայում 31-րդն է, իսկ Գերմանիան ներակայացնող Պետկովիչն էլ 28տարեկան է ,ու վարկանիշային ցուցակի էլ 28-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 


Զուգախաղում Մարգարիտա Գասպարյանի զուգընկերուհին 28-ամյա ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուն է, ով զուգախաղում ունի 30-րդ վարկանիշը: 1-ին շրջանում ՝ 1/16-րդ փուլում Գասպարյան/Նիկուլեսկու զույգը հանդիպելու է Եկատերինա Մակարովա,Ռուսաստան/ Դանիելա Հանտուչկովա ,Սլովակիա զույգի հետ : Նշենք, որ Եկատերինան WTA-ի զուգախաղի վարկանիշային ցուցակում հիմա ընթանում է 14-րդ , իսկ Դանիելան էլ ՝95-րդ հորիզոնականում:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: