Թենիսի Մոսկվայում ընթացող հեղինակավոր՝768 հազար դոլար մրցանակյին հիմնադրամով մրցաշարում ՝ 26-րդ խաղարկության կանանց մենախաղի մրցումներում, ինչպես արդեն հայտնել ենք 1 հեղինակությունների սարսափ դարձած համաշխահային դասակարգման՝ WTA-ի ցուցակում այս շաբաթ 66-րդ հորիզոնականում ընթացող կանանց թենիսի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանն, երեկ 1/8-րդ եզրափակչում ընդամենը 1 ժամը 18 րոպեում բավական դյուրին հաշիվները մաքրեց և 6:2,6:3 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ աշխարհի 27-րդ ռակետ, Ֆրանսիայի պատվիրակ, 22-ամյա Քրիստինա Մլադենովիչի նկատմամբ:
Հիշեցնենք ,որ 1-ին շրջանում՝1/16-րդ փուլում հայ թենիսիստուհուն չէր կարողացել դիմակայել իր կարիերայի ընթացքում 3մլն դոլարից ավելի պարգևավճար վաստակած ու դասակարգման ցուցակի մինչև 19-րդ հորիզոնական բարձրացած 29-ամյա ամերիկուհի Վառավառա Լեպչենկոն, ով համաշխարհային դասակարգման ցուցակում ներկայումս 44-րդ տեղում է ընթանում:
Այժմ քառորդ եզրափակիչ մտած Գասպարյանը կիսաեզրափակչի ուղեգիրն այսօր ՝ հոկտեմեերի 22-ին Երևանի ժամանակով ժամը 19:30-ին մարզահամալրիրի կենտրոնական խաղահրապարկում կվիճարկի իր համերկրացի՝ 24-ամյա Անաստասիա Պավլյուչենկոյի հետ, ով հիմա աշխարհի 31-րդ ռակետն:
Վերջինս, ի դեպ , երեկ 1/8-րդ փուլում պայքարից դուրս թողեց ներկայումս աշխարհի 9-րդ ռակետ , Չեխիան ներկայացնող, 28-ամյա թեիսիստուհի Լյուսի Սաֆարովային , 2ժամ 32րոպե տևած մրցամարտում հաղթելով 6:1,6:7(2),6:3 հաշվով:
Նկատենք ,որ մենախաղի մրցաշարում տոնած այս կարևորագույն երկրորդ հաղթանակի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանն ապահովեց 20120 դոլար պարգևավճարն ու վարկանիշային 100 միավորն, որը նրան թույլ կտա հաջորդ շաբաթվա սկզբին մենախաղի վարկանիշային ցուցակում 66-ից բարձրանալ արդեն բավական պատվաբեր ՝ 60-րդ հորիզոնականը:
Իսկ ահա կանանց զուգախաղում ,ուր Մարգարիտան ընկերակցում էր իր մշտական զուգընկերուհու՝ ռուսաստանցի 26-ամյա թենիսիստուհի՝Ալեքսանդրա Պանովի հետ , նախօրեին 1/8-րդ փուլում անհաջողության մատնվեցին: Նրանք մրցեցին Ալեքսանդրա Կրունիչ ,Սերբիա/ Պետրա Մարտիչ, Խորվաթիա երկյակի հետ , ու դրամատիկ և անհաշատ պայքարից հետո զիջեցին 2:6,7:6(6), 7:10 հաշվով ու դուրս մնացին հետագա մրցապայքարից :
Հիշեցնեք ,որ 22-ամյա սերբուհին WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա ընթանում է 96, իսկ 24-ամյա խորվաթուհի նրա զուգընկերուհին ՝ 99-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշենք ,որ Գասպարյանը զուգախաղի դասարկարգման ցուցակում հիմա 74-րդն է, իսկ Պանովան էլ՝43-րդը:
Արամ Ուգուջյան