Հայաստանի ղեկավարը և առաջին տիկինը՝ 1920 թվականին... Ներկայացվող այս հազվագյուտ լուսանկարում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն է՝ նկարված տիկնոջ, երկրի առաջին տիկին Քսենյա Խատիսյանի հետ: Լուսանկարը արված է 1920 թվականի օգոստոսին Եգիպտոսում՝ որտեղ Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավարը՝ գործող վարչապետը տիկնոջ հետ գտնվում էր պաշտոնական այցով:

 

1920 թ. դեկտեմբերին բոլշևիկների կողմից Խատիսյանները արտաքսվեցին Հայաստանից: Որոշ ժամանակ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տանը հյուրընկալվելուց հետո՝ 1921-ի սկզբին Ալեքսանդր և Քսենյա Խատիսյանները մեկնեցին Եվրոպա, վերջնականապես հաստատվելով Փարիզում: Թաղված են Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը:

 

 

Ռուբեն Շուխյան