Ամանորից հետո ֆինանսական ռեսուրսների սակավությունը նկատելի է գրեթե բոլոր ընտանիքներում: Հատկապես թոշակառու քաղաքացիների համար տոնական գնումներից հետո այս խնդիրը ավելի ակնառու է:
Վերը նշվածը հաշվի առնելով' կենսաթոշակների բաժանման գործընթացը պետք է գտնվի ոլորտի կարգավորող գերատեսչության ուշադրության ներքո:
Այս մասին օրեր առաջ կայացած խորհրդակցության ժամանակ խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 


Վերջինս տեղեկացրել է, որ կենսաթոշակների վճարման նպատակով ժամանակին իրականացվել է անհրաժեշտ ֆինանսավորում: Ինչպես նաև կենսաթոշակների վճարման գործընթացն սկսվել է հունվարի 4-ից և կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:
Հուսանք, որ կենսաթոշակների բաժանման գործընթացը հնարավորինս կարագացվի և թոշակառուները կկարողանան լրացնել հետտոնական օրերին առաջացող ռեսուրսների պակասը:

 

Մարինա Ներսեսյան