2016 թվականի օգոստոսին վիզային ռեժիմի չեղարկումից հետո Իրանից Հայաստանի սահմանամերձ քաղաքներ մեկօրյա ուղևորությունների թիվն ավելացել է:

 

Նախկինում զբոսաշրջիկները հիմնականում Երևան էին մեկնում, իսկ Հայաստանի հարավը միայն անցնելիս էին տեսնում: Հիմա սահմանամերձ շրջանների բնակիչները հաճույքով նաև հարևաններին են հյուր գնում: Առավոտյան գալիս են Արաքսի հայկական ափ, երեկոյան՝ հետ վերադառնում: Ընդ որում՝ Երևան ժամանում են առավելապես մարտին՝ Նովրուզի տոներին, իսկ Մեղրի՝ նաև այլ ամիսներին:

 

Մեղրիի խոշորացված համայնքը միավորում է Իրանի հետ սահմանակից Մեղրի և Ագարակ քաղաքներն ու հարակից գյուղերը: