Ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը դրսևորվում է նաև Սիրիայի տարածքում: Անկարային հատկապես զայրացնում է այն իրողությունը, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից հիմնականում թիրախավորվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ որևէ կապ չունեցող սիրիական հակակառավարական խմբավորումները, որոնք մեծապես հովանավորվում են Թուրքիայի կողմից:
 

Այս միտումներն առավել լայն մասշտաբներ ընդգրկեցին թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման միջադեպից հետո, երբ ռուսական օդուժն ակտիվացրեց Սիրիայի տարածքում նաև թուրքոմաններով բնակեցված շրջանների դեմ օդային հարվածները:
Այս համատեքստում, թուրքական հովանավորությունը վայելող և Անկարայի կողմից ուղղորդվող մի շարք ընդդիմադիր կառույցների շրջանում էականորեն ակտիվացել են Սիրիայում ռուսական դիրքերին հարվածելու միտումները:
 

Այսպես, սիրիական հակակառավարական «Ահրար ալ-Շամ» խմբավորումը համացանցում տարածել է մի տեսանյութ, որտեղ տեսագրված է կառույցի կողմից Լաթակիայում ռուսական հենակետ հանդիսացող Հմայմիմ ռազմական օդանավակայանի, ինչպես նաև Ջաբլահ բնակավայրի դեմ իրականացվող գործողությունը: Ի դեպ, նշվում է, որ այդ հարձակման հետևանքով հրդեհ և պայթյուններ են գրանցվել Հմայմիմում:
Տեսանյութը ստորև՝
 
 
 
 
Արմեն Պետրոսյան