Ռուս- թուրքական լարվածությունը բխում է միանշանակ Հայաստան պետության շահերից: Տա Աստված՛ որպեսզի Ռուսաստանը կատարելապես լարվի Թուրքիայի դեմ:Սա կհագեցնի նրան,որ առհասարակ կդադարեն ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունները:Արդյունքում կստեղծվի լուրջ քաոսային քաղաքական-ռազմական լարվածություն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Եւ եթե դա վերածվի պատմական իրողության ապա Ռուսաստանը հաշվի առնելով իր շահերից բխող Այսրկովկասում իր դաշնակից Հայաստանի ներկայությունը եւ հայերի խնդրանքը անպայման չեղյալ կհայտարարի Մոսկվայի եւ Կարսի պիղծ պայմանագրերի գործածությունները ի հօգուտ Հայաստանի:
Հայաստանը անպայման առիթից ելնելով Թուրքիայից կպահանջի ողջ Արեւմտյան Հայաստանը եւ պատմական հայկական Կիլիկիայի իր ազգապատկան տարածքները:Հայերին կհետեւեն անշուշտ իրենց ազատագրությանը սպասող ՝Թուրքիայի հարավ-արեւելքում ապրող քրդերը,ինչպես նաեւ Թուրքիայի հետ տարածքային խնդիրներ ունեցող մյուս երկրները՝ինչպիսինք են Հունաստանը,Կիպրոսը, Բուլղարիան եւ Մակեդոնիան,ով գիտե միգուցէ եւ Վրաստանը:Աստուծո կամոք սպասենք մեզ համար կարեւոր պատմական հրաշք պահի առկայությանը:
Տեր Արման քահանա Երիցյան