Հիշում ենք, որ երկար քննարկվում էր Պուտինը կգա՞ Երևան, մասնակցելու Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, թե՞ ոչ: Պուտինը եկավ և դրանով փոխվեց շատ բան:
Բոլորիս հիշողություններում էլ թարմ են, որ նախքան Պուտինի այցը Հայաստան ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում էին շատ բարձր մակարդակի վրա և Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնի վրա Թուրքիան փորձում էր պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի համար առաջացած վակուումը լցնել հենց թուրքական ապրանքներով և տեխնոլոգիաներով:
Կողմերը նույնիսկ համաձայնություն էին ձեռք բերել Սև ծովի հատակով կառուցել «Թուրքական հոսք» գազամուղը, որը ռուսական գազը կմղեր Թուրքիա և այդ կերպ կփոխարիներ «Հարավային հոսքին»: Ամեն ինչ պատրաստ էր և պիտի ամռանը դրա կառուցումը մեկնարկեր: Բայց ոչ, տեղի ունեցավ Պուտինի այցը Երևան և ռուս-թուրքական հարաբերությունները երկրաչափական պրոգրոսիայով սկսեցին անկում ապրել:
Ամռանը չսկսեցին գազամուղի կառուցման աշխատանքները, իսկ հոկտեմբերին պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Էրդողանը հայտարարեց, որ այո, Թուրքիան գազ է ստանում Ռուսաստանից, բայց նույն հաջողությամբ նա նույնը կարող է ստանալ ուրիշներից:
Ապա եղավ Ռուսաստանի մուտքը սիրիական թատերաբեմ և Հայաստան այցով խրված սեպը ավելի խորացան, իսկ տարաձայոնթյունները ավելի ակնառու դարձան: Եւ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին, իսկ Ռուսաստանը պայքարում դրանց դեմ:
Ապա մեկ ամիս առաջ եղան ռուսական օդանավերի անցումը Թուրքիայի օդային տարածք, որին Թուրքիան պատասխանեց Հայաստանի օդային տարածք թուրքական օդանավեր մտցնելով և սա նրա համար, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուսական ուժերը' այդ կերպ մեսիջ ուղարկելով Ռուսաստանին:
Եւ վերջապես այսօրվա դեպքը, երբ թուրքերը հարվածեցին ռուսական կործանիչին: Արդեն խոսվում է դիվանգիտական հարաբերությունները խզելու մասին: Դե իսկ որ ռուս-թուրքական հարաբերությունները վերջին անգամ այս աստիճան սրվել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (երբ ռուսները ու թուրքերը պատերազմում էին Կովկասյան ռազմաճակատում) դա արդեն պարզ է:
Մո՞տ է արդյոք ռուս-թուրքական 13-րդ պատերազմը, ցույց կտա ժամանակը:
Հայոց Տուն