Կրեմլի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է գալիս ապրիլի 24-ին ինչպես մասնակցելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, այնպես էլ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օրլանդին: Իսկ թուրքական լրատվամիջոցները Պուտինի քայլը վերագրում են Հռոմի Պապի ելույթի ազդեցություն: Ռուսաստանի այս քայլը ի հեճույքս Թուրքերի մարտահրավեր է իսլամի ներկայացուցիչներին:
Որքան էլ զարմանալի է այս անգամ Ռուսաստանը ցույց տվեց աշխարհին, որ կարևորորում է դաշնակից Հայաստանի անդորրը և ինչու չէ խորամանկության միջոցով փորձում է մարտահրավեր նետել նաև այն պետություններին, որոնք իր հետ հաշվի չեն նստում:
Պուտինի այցը պետք է որակավորել ոչ միայն բարիդրացական քայլ այլև հմուտ զորավարի ստրատեգիկ դիրքորոշում: Սադրանքի միջոցով մեսիջ գերտերություններին. Այսօր Թուրքիան վաղը նաև այն բոլոր երկրները որոնք կփորցեն իրենց օրենքները թելադրել կպատժվեն ՌԴ-ի կողմից:
Ռեգինա Ամատունի