Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամն ու նոր սանկցիաները ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ասյ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսներ նախարար Վարդան Արամյանը։ Այսինքն արդեն իսկ պաշտոնապես հայտարավում է, որ մեր երկիրը,որը սովորաբար այսպես ասած երկրորդ էշելոնի տուժող է այս հարաբերություններում,այս անգամ իսկապես տուժելու է այս հարաբերություններից։ Հիմա թե ինչ կերպով դա առայժմ ասել դժվար կլինի սակայն սրա քաղաքական բաղադրիչի մասին լռել չենք կարող։
ԱՄՆ փաստորեն վճռական քայլերի է դիմում Ռուսաստանի դեմ գործողություններում ու ինչպես երևևում է այս անգամ արդեն թիրախավորում է Հարավային կովկասը։ Ռուսաստանի անմիջական վերահսկողություն տակ գտնվող այս տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է։ Տնտեսական նույն բլոկի մեջ գտնվելով ռուսաստանի հետ, Հայաստանը հիմնականում արտահանում է Ռուսաստան թեթեև արդյունաբերական ապրանքներ,գինի,կոնյակ,գյուղատնտեսական ապրանքներ։ Այսինքն շատ հնարավոր է,որ Արամյանը նկատի ունի այն,որ նոր պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը ի վիճակի չի լինելու նախկինի պես ապրանքաշրջանառություն ապահովել հայաստանի հետ։ Սա յուրատեսակ նրբություն է պարունակում իր մեջ։
Հիմա տեսեք,Հայաստանը չի կարող,ավելի ճիշտ հուսանք հայաստանի ղեկավարությունը չի կարող անընդմեջ իրեն թույլ տալ մեծ գերտերությունների հաշվին զրկանքներ կրել,դրանք պատմության ընթացքում շատ են եղել։ ԱՄՆ Հայաստանին վաղուց այլընտրանք է առաջարկել տնտեսության զարգացման համար՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում մի քանի միլիարդի ներդրումներ։ Դժվար է ասել,թե հետայսու ռուս- հայկական հարաբերությունները ինչպիսի դինամիկայով պետք է զարգանան,որովհետև դժվար գտվի մի ոլորտ որը դեռ սպառած չլինեն կողմերը։ Ժամանակն է որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՞...իհարկե դեռ ոչ,բայց ինչու չմտածել նաև զարգացման այլ ուղղությամբ։