Մեծ թվով երկրներում իշխանությունները, բժիշկները, հասարակական գործիչներն ու արվեստագետները ծխողներին հորդորում են հրաժարվել վնասակար սովորությունից։ Ըստ գիտնականների, մոլորակի բնակչության 16 տոկոսը ծխում է։ Ամերիկացի մասնագետների վկայությամբ' քաղցկեղի բոլոր դեպքերի 30 տոկոսի, այդ թվում թոքերի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսի պատճառը ծխախոտն է։ Այն նաեւ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է։ Ծխողը միջինը 15-20 տարով կրճատում է իր կյանքի տեւողությունը։

 


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ծխախոտի օգտագործման հետեւանքով աշխարհում ամեն տարի վաղաժամ մահանում է 5 միլիոն մարդ։

 

 

Սևակ Գրիգորյան