Այսօր՝ նոյեմբերի 30-ին նշվում է տեղեկատվության պաշտպանության միջազգային օր: Տոնն առաջին անգամ նշել է Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասսոցիացիան 1988 թվականին, համակարգիչ գտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների եւ այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 30-ը պատահական չի ընտրվել:

 

Հենց նոյեմբերի 30-ին էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը, որն առաջացել է իր ստեղծող Մորիրիսի անունից: Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, եւ այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան սարքավորումների վնասի չափերը: Օրինակ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկային մեկ միլլիարդ դոլլարի վնաս է հասցրել:

 

Սևակ Գրիգորյան