Անտիկ Հունաստանում հաստատված մարդակենտրոնությունն այսօր կրկնվում է արդեն անհատակենտրոնության ձևով:
Բոլոր ժամանակներում առկա նյութապաշտությունն այսօր հանդես է գալիս իր դրսևորումներից մեկով՝ առարկայապաշտությամբ: Մեր օրերում մարդիկ նյութապաշտ են հենց առարկաների մակարդակում, և ոչ ավելի:
Պատերազմներն էլ են մասնավորեցվում. համաշխարհային երկու պատերազմներից հետո այսօր ունենք տասնյակ լոկալ, տեղային, մասնավոր կիսապատերազմներ, որոնք չեն դադարեցվում, բայց նաև թույլ չի տրվում, որ դրանք վերածել ավելի գլոբալ հակամարտության:
Բոլոր դարերում բանական էակի կողմից երազած ազատությունը, որի տակ հասկացվում էր մտքի ազատություն, այսօր դրսևորվում է ընդամենը ամենաթողության ձևով:
Այո, պատմությունը կրկնվում է, և մերօրյա իրականությունը հասկանալու համար պետք չէ նոր երևույթներ փնտրել, պետք է ընդամենը գտնել հին ու հայտնի երևույթների նոր դրսևորումների ճիշտ անվանումները:
Մովսես Դեմիրճյան