Մենք,որպես ՂԱՐԱԲԱՂԻ շարժման միջով անցած ժողովուրդ , հանուն ԱՐՑԱԽԻ արյուն թափած ու մեր եղբայրների, հայրերի,պապերի կյանքով մի բուռ հայրենիք ազատագրած ազգ,պարտավոր ենք հասկանալ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ:Մենք պարտավոր ենք,գոնե հոգեպես (ֆինանսապես օգնող լինեինք մեզ կոգնեինք) օգնել ԼՈՒԳԱՆՍԿԻ,ՍԼՈՎՅԱՆՍԿԻ երկրամասի բնակիչներին:Չէ որ նրանք էլ մեզ պես պայքարում են ինքնուրույնության և ինքնուրույնաբար իրենց ճակատագիրը տնօրինելու համար:
Կարծես թե աշխարը ավելի առաջ է գնացել և ժամանակակից բարքերը պիտի որ ավելի խթանեն նման գործողությունները:Ինչպես Ղրիմը,այնպես էլ Սլովյանսկը պատմական ռուսաստանի մասն են կազմում և բնակեցված են մեծամասնությամբ ռուսաներով:Տրամաբանական է,որ ՂՐԻՄՅԱՆ հաջող հաղթարշավը նոր զարկ էր տանու անկախության պայքար մղող մարտիկների պայքարին: Ինչպե՞ս ենք մենք լռում,եթե տարիներ առաջ մենք ինքներս ենք ոտքի կանգնել և մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մի մասնիկի համար ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ եկել,այնուհետև ՄԱՐՏԱԿԵՐՏ,ՇՈՒՇԻ,ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ու էլի շատ շատ թեժ կետեր:Էլ ինչ աչքերով ենք միջազգային հանրությանը բացատրելու ազգերի ինքնորոշման պահանջը...
Ոնց ենք մեր շահերը պաշտպանելու, եթե ինքներս չենք ընդունում ո՛չ Հարավային Օսեթիայի,ո՛չ Աբղազիայի,ո՛չ էլ Ուկրաինայի արևելքում նորանկախ,այսպես կոչված ՆՈՎՈՌՈՍԻԱՅԻ անկախությունը: Չէ որ նրանք էլ հանրահավաք անցկացրեցն,և կարծես թե նույն Արցախյան սցենարով ցանկանում են դուրս գալ Ուկրաինայի կազմից...Կարծես թե պատմությունը կրկնվում է և սլավոնական մեր եղբայրները մեր իսկ պատմության էջերից դասեր քաղելով փորձում են իրականացնել ՀԱՅԵՐԻՍ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ: Մի թե լրատվամիջոցների կադրերը ձեզ ոչինչ չեն հիշեցնում,մի թե խաղաղ բնակիչների,մայրերի,տարեցների,նորածին երեխաների զանգվածային բռնությունն ու մահը համեմատականներ չեն անցկացնում Սլովյանսկի ու Սումգաիթի միչև...
Գիտեմ,որ ԼՂՀ փաստացի անխախությունը մեր իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում պատերազմ չհրահրելու և Մինսկի խմբի «աշխատանքները» չխափանելու նպատակով,բայց վերջին տարիներին հանրաքվեի օգնությանը ապավինած և անկախություն պահանջող ժողովրդների իրավունքը ու այդ տարածաշրջանների անկախությունը՝ Հայաստանը պիտի առաջիններից ճանաչեր...Հանուն արդարության և հանուն սեփական պատմության և հանուն միջազգային ատյաններում առավել հստակ խոսելու առիթների համար: Խնդրում եմ չհամեմատել ադրբեջանը և Ուկրաինան,ես խոսում եմ անկախության գործընթացի մասին,ՄԱԿ-ի համապատասխան որոշման մասին,ըստ որի՝ազգերը ունեն ինքնորոշման իրավունք:
Խոսելով իմ տեսանկյունից, ես իմ մտահոգությունն եմ արտահայտում Հայաստանի չեզոք դիրքորոշման համար: Խնդիրը շատ մոտ է մեր տարածաշրջանին և իմ տեսանկյունից գնալով նմանվում է Արցախի ազատագրական շարժմանը... Ինչպես և իննսունականների սկզբին այնպես էլ հիմա իրենց, հայրենի հողին ու հայրենիքին նվիրված ՏՂԱՄԱՐԴԻԿ զենք են վերցրել և զանգվածային սուղ պայմաններում փորձում են պաշտպանել իրենց տունը,իրենց մայրերին,կանանց ու երեխաներին: Մենք տնտեսական կախում չունենք Ուկրաինայինց և կարծում եմ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ կողմից առատաձեռն կգնահատվի մեր՝ ՍԼՈՎՅԱՆՍԿԻ բնակիչներին սատարող հայտարարությունը:
Չեմ կարծում,որնման հայտարարությունից հետո Ուկրաինան կդադարի Կիևսկի զուգարանի թղթի արտահանումը Հայաստան,կամ Պոռոշենկոյի «ՌՈՇԵՆ» ծծովի կոնֆետների թեիվը կնվազի,պարզապես մենք պարտավոր ենք նման քայլի դիպել.դա մեր հոգու պարտքն եմ համարում: Լռությունը ուղիղ հարված կհասցնի մեր իսկ հեղինակությանը և կկարճեցնի մեր՝առանց այդ էլ կարճ լեզուն:Վերջացնելով իմ տեսակետի գրավոր արտահայտումը ևս մեկ անգամ հարկ եմ համարում ընդգծել,որ ես իմ զորակցությունն եմ հայտնում ազատության պայքար մղող Նովոռոսիայի բնակիչներին:Ապրե՛ք, ՏՂԵՔ,քաջ մարիկներ:
Հ.Տ.
Եթե Ուկրաինական ազգային գվարդիան կարողանա ճնշել ու ետ վերադարձնել ՍԼՈՎՅԱՆՍԿԸ, միևնույն ժամանակ զրկելով վերջինիս ինքնորոշման ու ինքնիշխանության իրավունքից,դա կնշանակի որ ԼՂՀ խաղաղ կարգավորման հավանականությունը գրթե զրոյանալու է: Դա պարզապես կնշանակի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ամբողջականության պահանջ,ազգերի ինքնորոշման ձևական բնույթ՝ ինչից էլ կոգտվի ադրբեջանը...
Պատահական չէ,որ միջազգային հանրության լռությունը նպաստել է մեր ռազմատենչ հարևանի ակտիվությանը սահմանում,ընդ որում ոչ միայն Արցախի սահմանին այլև ՀԱՅ-ադրբեջանական սահմանին...Իմ խորհին համոզմամբ լիովին վերանայել է պետք մեր երկրի դիրքորոշումը,հանուն մեր իսկ շահերի,հանուն մեր երկու ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և հանուն ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՊԱԳԱՅԻ՝ՀԱՆՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
Գրեթե միշտ ձեր Ռաֆայել Մնացականյան © Հուլիս/2/2014 USA Utah
Ռաֆայել Մնացականյան