Պենտագոնը ուղիներ է փնտրում արտաքին աշխարհից իսլամիստ ծայրահեղականների կողմից մեկուսացված, սովի ու ծարավի մատնված 40 000 եզդիներին օդով ջուր և սննդամթերք հասցնելու համար։ Նախատեսվում է նաև այդ բլոկադան հանելու համար օդային հարված հասցնել սունի ծայրահեղականներին։ Այս մասին խոսեց ԱՄՆ ազգային ռադիոյով Պենտագոնի ներկայացուցիչը։
«Պատմությունը միշտ կրկնվում է: Կրկնվում է անընդհատ, կրկնվում է անշեղորեն: Եվ հաճախ' կրկնվում է աներևակայելի նմանությամբ: Հարյուր տարի առաջ հայերն էին, այսօր' քրդերը, եզիդիները, քաղդեացիներն ու ասորիները, շիաներն ու ալևիները և իհարկե, դարձյալ հայերը: Պատմությունը կրկնվում է և կրկնվում է անպատկերացնելի նմանությամբ: Եվ պատմության մեջ վերապրում են միայն նրանք, ովքեր դասեր են քաղում այդ պատմությունից: Եվ պատմության ամենամեծ դասը հենց դրանում է կայանում:»
ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համլետ Աբրահամյան