904 թ. – Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը' Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե):
1784 թ. – մահացել է Դենի Դիդրոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.):
1498 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին:

 


1815 թ. – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր:
1886 թ. – մահացել է Ֆերենց Լիստը, հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1811 թ.):

 


1914 թ. – ծնվել է Լուի դը Ֆյունեսը, ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ. 1983 թ.):
1947 թ. – մահացել է Համազասպ Օհանջանյանը, հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ (ծն. 1873 թ.):

 


1965 թ. – ծնվել է Ջոան Ռոուլինգը, անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից:
2005 թ. – վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը' Երևան Դրայվը:
2008 թ. – ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: