552 թ. – սկսվեց Հայոց մեծ թվականը:
1893 թ. – ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացավ առաջին արհեստական մարգարիտը:
1911 թ. – ծնվել է Էդուարդ Թոփչյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.):
1916 թ. – ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2002 թ.):
1937 թ. – մահացել է Ջորջ Գերշվինը, ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը (ծն. 1898 թ.):
1969 թ. – մահացել է Նաիրի Զարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ (ծն. 1900 թ.):
1983 թ. – բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» հատվածը:
1995 թ. – Բոսնիական պատերազմի ժամանակ սերբերը սպանեցին մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու: