1836 թ. – մահացել է Անդրե Մարի Ամպերը, ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.):
1856 թ. – ծնվել է Նիկոլա Տեսլան, սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.):
1878 թ. – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

 


1890 թ. – Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:
1915 թ. – սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած:
1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:
1996 թ. – մահացել է Ալեք Մանուկյանը, հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.):

 


2008 թ. – մահացել է Չինգիզ Այթմատովը, ղրղզ արձակագիր (ծն. 1928 թ.):
2009 թ. – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվեց Մադրիդյան սկզբունքների մի մասը:
2012 թ. – թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը' Harakiri-ն: