1984 թ. – NBC հեռուստաընկերությամբ սկսվեց «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:
1947 թ. – ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը, ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
1948 թ. – ծնվել է Ժան Ռենոն, ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան:
1818 թ. – ծնվել է Էմիլի Բրոնտեն, անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մահ. 1848 թ.):
1863 թ. – ծնվել է Հենրի Ֆորդը, ամերիկացի հայտնի գործարար, մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ (մահ. 1947):
***
762 թ. – հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:
1896 թ. – ծնվել է Սեդրակ Շարիմանյանը, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը (մահ. 1989 թ.):
1938 թ. – հայտնաբերվեց Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմեն:
1980 թ. – Վանուատուն անկախացավ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: