Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։

 


Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացումը ինչպես նաև արդյունաբերության արտադրանքի ծավալների աճը մեծապես ազդել է աճի տեմպի ավելացման վրա: Որոշակի աճ է արձանագրվել նաև ծառայությունների և շինարարությունում ոլորտներում, իսկ առևտրում անկում է արձանագրվել:

 


Վերջին տվյալներով թվային ցուցանիշները հետևյալն են' գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին կեսին աճել են երկնիշ թվով' 14,5 տոկոսով, արդյունաբերությանը' 5,1 տոկոսով, ծառայություններինը' 3,3 տոկոսով, շինարարությանը' 0,6 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով,:

 

 

Վաչագան Գևորգյան