Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 4,2 տոկոսով։
Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել:
Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 7 ամիսներին աճել են երկնիշ թվով' 14,8 տոկոսով, արդյունաբերությանը' 4,1 տոկոսով, ծառայություններինը' 2,4 տոկոսով, շինարարությանը' 0,4 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 4,7 տոկոսով:
Կարինա Սանթրոսյան