Հեծանիվով արագ ընթանալը երկարացնում է կյանքի տևողությունը: Նման եզրահանգման են եկել մանկաբույժները, ովքեր 18 տարի շարունակ ուսումնասիրել են 21-90 տարեկան 5106 կնոջ և տղամարդու:
Ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ «երկաթե ձիով» ընթանալն առողջության վրա դրական ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ բավականին արագ են վարում, ինչի արդյունքում հեծանվորդի զարկերակը սկսում է արագ աշխատել: «Հեծանիվով երկու ժամ ընթանալը որևէ օգուտ չի ունենում, եթե քշում են դանդաղ' հիանալով բնապատկերով»,- ասել է ուսումնասիրողներից մեկը:

 

Ըստ մասնագետների, տղամարդիկ ավելի հեշտ են հասնում դրական ազդեցության, քան կանայք: Նրանց խոսքով, հնարավոր է դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք, այսպես թե այնպես, ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով նրանք այնքան էլ ջանքեր չեն գործադրում իրենց կյանքի տևողությունն ավելի երկարացնելու համար:

 

Գրիգորյան Ժորա