Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի հասրակական առողջության բաժանմունքի գիտնականները:
Ամերիկյան մասնագետները պարզել են, որ ձկի և ծովամթերքի սիրահարները ապրում են 2.2 տարի ավելի: Գիտնականները 16 տարի հետազոտություն են կատարել, ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր 2600 մարդու սրտանոթները և նկատել, որ ձկնամթերքի սիրահարներն ունեն բարձր օմեգա-3 ճարպային թթվի մակարդակ և միջինը 2.2 տարի ավել են ապրում, քան ավելի ցածր' oմեգա-3 թթու ունեցողները:

 


Օմեգա-3 ճարպային թթուն պարունակվում է յուղոտ ձկան մեջ, ծովամթերքում և շատ օգտակար է սրտի և սրտանոթների առողության համար: Յուղոտ ձկան սիրահարները 35%-ով քիչ են մահանում սրտի նոպաներից , նրանց մոտ 27%-ով ցածր է մահվան ռիսկն ընդհանրապես:

 


Դրական արդյունքի համար բավական է շաբաթական 2 անգամ ձուկ ուտել: Օմեգա-3-ի ճարպաթթուն պարունակում է սկումբրիայի, ծովատառեխի, իշխանի և այլ ձկնատեսակների մեջ:

 

 

Վրեժ Հովսեփյան