Փորձագետները, հետազոտելով 10 հազար մարդկանց կեսնակերպն ու առողջությունը, եկել են եզրակացության, որ շարժուն ու ակտիվ ապրելակերպը նպաստում է երկարակեցությանը: Մասնագետները այս հաշվարկները կատարել են, այսպես կոչված, առողջության հաշվիչի միջոցով, որը ցույց է տալիս մարդու ամենօրյա սննդակարգը, ակտիվությունը և օրգանիզմի առողջության հիմնական ցուցիչները: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծ մասը իր իրական տարիքից ավելի ծեր է' օրգանների 'մաշվածության' և կենսաբանական հատկանիշներով:
Ընդ որում, 20-25 տարեկանները շատ ավելի 'ծեր են' իրենց անձնագրային տարիքից, քան 60-ն անց մարդիկ: Փորձագետները սա բացատրում են նրանով, որ կենսաթոշակային տարիքում մարդիկ ավելի գիտակից են դառնում և սկսում են հետևել առողջությանն ու առողջ ապրելակերպի կանոններին:
Արագ ծերացման գլխավոր մեղավորներն, ըստ բժիշկների, սխալ սննդակարգն է, նստակյաց կյանքը, սթրեսը, ալկոհոլն ու ծխախոտը: Բացի այդ հետազոտությունը ցույց է տվել, որ ակտիվ կյանքով ապրող մարդիկ 7 տարի ավելի երկար են ապրում քան պասիվ ու նստակյաց կյանք վարողները: