«Հրապարակը» գրում է, թե Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է ունեցել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ «գործը» փոխանցել է ՀՔԾ-ին:
Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան' բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»:
Ի՜նչ լավ ա չէ, մարդիկ միլլիոն հատ հաղորդագրությունն էին անում ընտրատեղամասերում կատարվող խախտումների մասին, 99 տոկոսն անտեսվում էր, իսկ Ռուբեն Հակոբյանը, ով եթե չեմ սխալվում դեբոշ էր արել կապված՝ ՀՀԿ-ականների կողմից արվող խախտումների հետ, պետք ա հիմա ընկնի այս քաշքշուքների մեջ։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ գործին լուրջ ընթացք տրվի: