Կարեն Թումանյան
՛՛ԲԱՐԵՎԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՛՛ ՈՒՏՈՊԻԱ Է, Ի՞ՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ ''ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՛՛ ՄՏՈՐԵԼՈՒ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
Չգիտես, թե, ինչու, իշխանություններից սկսած ընդդիմությունով վերջացրած բոլորը իրենց պարտքն են համարում ժողովրդի հետ խոսել քաղաքական տեխնոլոգիաների լեզվով: Ամեն մեկը հնարում է մի քաղաքական դեղատոմս և այդ հոգեմետ ՛՛դեղատոմսով՛՛ փորձում է ազդել անապահով խավի գիտակցության վրա՝ օրինակ՝ /սկսենք իշխանությունից՝ և վերջացնենք Ռաֆֆի Հովհաննիսյանի․․․/
• Ինչ է նշանակում՝Ապահով Հայաստան՛՛ կաքրգախոսը, եթե դու դեռ չես ազատվել և չես էլ պատրաստվում ազատվել մենաշնորհ գաղափարից, որը օր-օրի ավելի է սննակացնում մարդկանց
• Կամ, Ռաֆֆի Հովհաննիսյան ջան, ինչ է նշանակում չներկայացնել հստակ տնտեսական ծրագիր և դրա փոխարեն ․․․․․․
• Սերժ սարգսյան, ինչ է նշանակում կես միլիոնից ավել ձայն ստացողի հետ հաշվի չի նստել:
• Ռաֆֆի Հովհաննիսյան, ինչ է նշանակում խոսել ՛՛ հեղափոխության՛՛ մասին, բայց ընտրական տեղամեսերում ժամանակին բողոքներ չներկայացնել և դրանով, իսկ թույլ տալ դատաիրավական համակարգին և Սահմանադրական դատարանին ՛՛ կասկածել Ձեր հաղթանակի ․․․․:
Չնայած իմ կողմից մերթ ընդ մերթ Նիկոլ Փաշինյանի թեմայով քննադատական հոդվածներ է գրվել, սակայն, երբ ես տեսնում եմ ովքեր են այսօր փորձում վերցնել ''ընդդիմադիրի'' դիմակը առանց որևէ հիմնավորման ես հասկանում եմ, որ այս դաշտում նույնպես տիրում է ամենաթողություն: Նիկոլ Փաշինյան', արտասովոր երևույթ Հայաստանի քաղաքական կյանքում, մարդ, որին հնարավորս ընդդիմացել է, թե իշխանությունը, թե ՀՀՇ-ական թիմը, քաղաքական գործիչ, ով իր խարիզմայով կարողանում է մասսաներ հավաքել: Մարդ, որը ի տարբերություն Զուրաբյանի ունի, իր եսը, որը շատ դեպքերում չի համընկնում Լևոն Տեր-Պետրոսյանի-ի եսի հետ: Մարդ որի հետ ''հաշվի է նստում'' հակառակ հանրապետական ճամբարը:
P.S. ՛՛Հանգուցալուծում՛՛․ սա այն երևույթն է, որն առկա է լինում յուրաքանչյուր քաղաքական զարգացման վերջում, սակայն հասարակության հետագա զարգացման համար միշտ չէ, որ պետք է հասնել այդ կետին: Չէ, որ կան շոկային թերապիայի բազմաթիվ միջոցներ՛՛, որոնք ի վիճակի են փրկել տվյալ դեպքում հայ հասաարակությանը, խորը բարոյական և տնտեսական ճգնաժամից: Եվ այսպես ուր է մեզ տանում, այս անորոշ ճանապարհը, ինչպես փրկել Հայաստանը քաղաքական գործիչների / կապ չունի ընդդիմադիր դաշտի, թե իշխանամետ․․․/ էքսպերիմենտներից: