Դեսպանների հետ քաղաքական գործիչների հանդիպման պրակտիկան կարծես թե մերօրյա իրականության մեջ դարձել է օրինաչափ: Այն նորմալ պրակտիկա է, ինչ-որ տեղ նաև ընդունված: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ քննարկվող թեմաների ու խնդիրների վերաբերյալ պարբերաբար հայտարարվում է պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Վերջին' ամենաթարմ հանդիպումը որ տեղի է ունեցել, դա Րաֆֆի Հովհաննիսյան-ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկո հանդիպումն է: Այն ինչ ժողովրդին հրամցվել է հաղորդագրությամբ դա հասկանալի է այնքանով, որքանով շաբլոնացված է ու ընդհանուր: Իսկ ավելի կոնկրետ'
1. Ի՞նչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը ՌԴ դեսպանի հետ հետընտրական զարգացումների ու իր քայլերի մասին:
2. Արդյոք պատմե՞լ է իր և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասների մասին:
3. Հնչեցրե՞լ է այն միտքը ՌԴ նախագահի' Ս.Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ շուտափույթ շնորհավորելու մասին, որը արտահայտել էր ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո հրավիրված ասուլիսի ժամանկ:
4. Քննարկվե՞լ են արդյոք Ռուսական ԶԼՄ-ներում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի հարցերը, մասնավորապես «Независимая газета» թերթի հրապարակումը, որտեղ Ր.Հովհաննիսյանին բնորոշում են, որպես ԱՄՆ քաղաքացի:
5. Խոսվե՞լ է արդյոք ռուսական ռազմաբազաների վերաբերյալ:
6. Ինչպիսի՞ ժողովրդավարական երկրի համարում ունի ՌԴ-ն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, որ հորդորել է ՌԴ դեսպանին ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման գործում առավել շահագրգռվածություն ցուցաբերելու առնչությամբ' լինելով թիվ մեկ ռազմավարական գործընկեր: