Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ողջ Տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունն իրականանա։
Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում։
Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է։
Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ։
Ինչ պետք է լինի, կլինի. դրանից չես փախչի։
Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա։
Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին։
Այն, ինչ կարող էր կատարվել, բայց չկատարվեց, քամին քշում-տանում է և իրենից հետո հետք չի թողնում։
Հրաշալին ապրում է սովորական մարդկանց ճանապարհին։
Շարունակությունը՝ այստեղ