1.Եթե հարցնես' լա՞վ է քեզ հետ լինելը, ապա կասեմ «այո՛», բայց եթե հարցնես, թե կարո՞ղ եմ ապրել առանց քեզ, ապա պատասխանս նույնը կլինի:
2.Միայն մի բան է երազանքի իրականացումը անհնարին դարձնում. դա անհաջողության վախն է:
3.Երջանկությունը երբեմն մեզ տրվում է որպես շնորհ, բայց ավելի հաճախ դա հաղթանակ է և հաղթահարություններ:
4.Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամանակին:
5.Երբ շուրջդ միշտ նույն մարդիկ են, ապա ինքնըստինքյան ստացվում է, որ նրանք մտնում են քո կյանք: Իսկ մտնելով քո կյանք, որոշ ժամանակ անց նրանք փորձում են այն փոխել: Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են քեզ ուզում տենսել' նեղանում են: Չէ՞ որ ամեն մեկը գիտի, թե այս աշխարհում ինչպես ապրի: Բայց իրենց սեփական կյանքը չգիտես ինչու ոչ ոք չի կարող կարգավորել:
6.Երբ սիրում ես, բոլորովին պարտադիր չի հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ ինչը որ կատարվում է, կատարվում է մեր ներսում: Այնպես որ մարդ շատ հանգիստ կարող է քամի դառնալ:
7. Սերը միակ բանն է, ինչ սրում է միտքը, արթնացնում ստեղծագործական երևակայությունը, մի բան, ինչ մեզ մաքրում և ազատություն է տալիս:
8. Սերը սովորություն, փոխզիջում կամ էլ կասկած չէ՛: Դա այն չէ ինչին մեզ սովորեցնում է ռոմանտիկ երաժշտությունը: Սերը կա, առանց պարզաբանումների և սահմանումների: Սիրի և ոչինչ մի՛ հարցրու: Պարզապես սիրի:
9.Երեխան մեծահասակ մարդուն երեք բան կարող է սովորեցնել. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ քեզ համար զբաղմունք գտնել և պնդել քո ուզածի վրա:
10.Էական չի, թե ուրիշները ինչ են մտածում, քանի որ նրանք ամեն դեպքում մի բան կմտածեն: Այնպես որ թուլացիր: