Մի անգամ Մումը օրվա վերջում իր աշակերտներին պատմեց այսպիսի մի պատմություն:
Մի մարդ շատ դժգոհ էր այն ամենից, ինչն իրեն շրջապատում էր: Նա հույս ուներ, որ այդպես ամեն տեղ չէ, և կարելի է երկրի վրա գտնել մի տեղ, որտեղ ամեն բան այլ կերպ է: Եվ նա խնդրեց Բարձրյալին ուղղորդել իրեն և ճանապարհ ընկավ:
Երկար թափառեց այս մարդը, բայց ամենուր հանդիպում էր միևնույն բանին, ինչ իրեն դուր չէր գալիս տանը և մի բան էլ ավելի վատ: Այդ դեպքում նա կանգնելով խաչմերուկին, աղոթեց Աստծուն. 
- Միթե՞ սա հենց այն դասն է, որ ուզում ես ինձ տաս: Միթե՞ քո երկրում չկա մի վայր, որտեղ կարելի է հանդիպել միայն երջանիկ մարդկանց:
Աստված, ով մինչ այդ լռում էր, պատասխանեց.
- Ուղիղ գնա այս ճանապարհով կամ ետ դարձիր ուղիղ: Ե՛վ այնտեղ, և՛ այնտեղ դու կգտնես նման երկիր:
Մարդը ընտրեց «ուղիղը» և շուտով հայտնվեց մի քաղաքում, որտեղ մարդիկ անընդհատ ինչ-որ բան էին տոնում՝ հյուրասիրելով բոլորին լրիվ անվճար: Ուրախ մարդիկ ուրախացրեցին նրան և սեղան նստեցրեցին: Նա նրանց հետ միասին բաժակ բարձրացրեց՝ նույնիսկ չհասկանալով կոնկրետ ինչի համար, երգում էր, երբ նրանք երգում էին, պարում էր և քեֆ անում նրանց հետ:




Բայց մինչ այդ, երբ վերջացավ միսն ու գինին, իսկ մարդիկ զգաստացան, նա սկսեց հաճախ նկատել իրեն ուղղված հայացքները: Նրանց ընկերասիրությունը շատ արագ անհետացավ, ինչպես սառը հեղուկ բաժակներում: Մարդը ձևացրեց, որ մահացու արբած է և ընկավ սեղանին՝ չցանկանալով շրջապատի ուշադրությունը գրավել: Նրանք էլ, մտածելով, որ նա քնած է, բարձրացրին նրան և տարան ոչ թե անկողին, այլ մութ ներքնահարկ և նետեցին նրան ու կողպեցին:
Բոլորովին ցրտից սառած, նա փորձում էր շոշափելով հասկանալ՝ թե որտեղ է գտնվում: Մոտենալով մի կերպ քարե պատերին, նա նկատեց մեծ քանակով առնետներ, հատակին մերկ մարդկանց անզգա մարմիններ և կախ ընկած դիրքում կենդանիների լեշեր: Սարսափելով՝ նա կրկին դիեմեց Աստծուն.
- Ի՞նչ է սա: Միթե՞ ես սա էի քեզ խնդրել:
Եվ լսեց.
- Դու ուզում էիր գտնել մի երկիր, որտեղ կարելի է հանդիպել միայն երջանիկ մարդկանց, բայց չճշտեցիր ՝ ինչից երջանիկ: Այս մարդիկ նշում էին հաղթանակը իրենց հնարավոր, լաստերից, որոնցով և պատրաստված էին քեզ դուր եկած ճաշկերույթը: Նրանք ծիծաղում էին քեզ վրա, որ ընկել ես իրենց թակարդը: Ասում էին, որ դու սաստիկ նիհարել ես ճանապարհին և հարկավոր է քեզ կերակրել:




Սրտխառնոցը խեղդեց կոկորդը և քրտինքը պատեց նրան՝ չնայած գերեզմանային ցրտին: Նա շշնջաց.
- Իսկ եթե ես ետ թեքվե՞ի:
Աստված ծիծաղեց.
- Քեզանից առաջ ես մարդկանցից լսել եմ, որ չեն կարողանում ուրախանալ այն բանից, ինչ ունեն, իրենց պահանջները սեփական անկատարելությունից ելնելով: Նրանք համարում են, որ հենց դա է, որ իրենց թույլ չի տալիս երջանիկ զգալ, երբ ուրիշների համար միևնույն բանը դարձել է կատարելության հիմք: 
Ետ թեքվելով դու կգնայիր նրանց մոտ, ովքեր նույնպես չեն հասկացել վերջիններին, և ում նվիրված է լինել երջանկությունից սաստիկ հարբած: Այնտեղ ծիծաղում են ցանկացած հիմարության վրա: Մարդկանց ուրախացնում է ցանկացած մանրուք: Նրանք ծիծաղում են՝ նայելով հայելուն և միմյանց, անհավաք տանը, փակելով քիթը և ցույց տալով կեղտոտությունը... 
- Տեր Աստված...- միայն հազիվ կարողացավ փնթփնթալ մարդը:
- Մի՛ անհանգստացիր,- հանգստացրեց նրան Աստված,- ես նրանց արդեն անմահ եմ դարձրել:
Զգալով, որ Ստեղծողը, ինչպես նաև կյանքը ահա –ահա նրան լքում են, դժբախտը վերջին ուժերով շշնջաց հազիվ.
- Իսկ եթե ես քեզ չլսեի և թեքվեի ա՞ջ:
Աստված շունչ քաշեց.
- Ուր էլ որ դու գնաս, քեզանից մի գնա: Դու այդպես էլ չհասկացար, թե որտեղ պետք է փնտրել երջանկությունը:
Ալեքսանդր Բելլից 

Ուիլյամ Բլեյք "Մեծ կարմիր վիշապն ու նրա կինը՝ Արևը"




Միհրդատ Ռոստոմի Մադաթյան