Ինձ մեկը կբացատրի ինչո՞վ են Նուլանդն ու Պսակին կամ ԱՄՆ պետդեպը տարբերվում Հունգարիայի ծախու իշխանություններից: ԱՄՆ պեդեպը հավանության է արժանացրել Նուլանդի այն հայտարարությունը, որով փափկասուն տիկինը առաջարկում էր հայերին մարդասեր լինել ու դիվերսանտներին հանձնել Բաքվին: Հունգարիայի ծախու իշխանությունները «մարդասեր» գտնվեցին ու ռամիլին սաֆարովին հանձնեցին բաքվին, իսկ բաքուն էլ ավելի «մարդասեր» գտնվեց և հերոսացրեց այդ կենդանուն:


Հիմա էլ ԱՄՆ որոշ գործիչներ՝ ի դեմս Պսակիի ու Նուլանդի կրկին նավթադոլարների հոտ են առել ու մարդասիրության մասին խոսելով ուզում են ,որ Հայերը ադրբեջանի 2 նորընծա ազգային հերոսներին հանձնեն բաքվին: Տեսնե՞ս Պսակին ու Նուլանդը նույն էնտուզիազմով կպայքարեին այդ բորենիների իրավունքների համար, եթե վերջիններս առաջինների բարեկամներից մեկին կամ երկուսին հոշոտած լինեին: Այդքան Մարդասեր եք՝ ազատ արձակեք Համբիկ Սասունյանին և թողեք, որ այդ մարդը վերադառնա Հայաստան:

 

 

Էդգար Խաչատրյան